
Այսօր, Գյումրու կենտրոնական հրապարակում ընդդեմ Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ցույցին մի խումբ երիտասարդ գյումրեցի բնապահպանների արգելվել է մասնակցել: Ինչպես տեղեկանում ենք “Շիրակ կենտրոնի” կայքից, երբ նրանք մոտեցել են ցուցարանների բազմությանը Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակը և քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը բռնի կերպով խլել են նրանց դեռևս չպարզած ցուցապաստառները և սկսել բազմության միջից բռնի կերպով հեռացնել բնապահպաններին:Քաղաքապետարանի պաշտոնյաները իրենց կոմնակիցներին հրահրարել են, որոնք անպարկեշտ արտահայտություններ են ուղղել բնապահպանների հասցեին: Այդ ամենից հետո բնապահպաններին հեռացրել են հրապարակից, վերջիններիս անվանարկել են ,ազգի դավաճաններե և այլ նմանատիպ արտահայտություններով:
“Շիրակ կենտրոնի” կայքից տեղեկանում ենք նաև, որ ցուցապաստառների վրա գրված էին “Կանաչ, մաքուր Գյումրի” և “Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ”: