«Երևանյան ամառ» փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ Գարեջրի փառատոնը:
Փառատոնի շրջանակներում հյուրերը հնարավորություն ունեին վայելել գարեջուր, ճաշակել խեցգետին և խմիչքից անբաժան մյուս բարիքները: «Տոնական» գարեջուրն արժեր 1000 դրամ, վճարովի էր նաև խեցգետինը:
Armlur.am-ը կազմակերպիչներից տեղեկացավ, որ սա գարեջրի առաջին փառատոնն էր, և որ նման փառատոների միջոցով նրանք ցանկանում են հասնել զբոսաշրջության զարգացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին հայկական շուկայում գործող գարեջրատներն ու գործարանները:
«Փառատոնի նպատակն է գովազդել ոչ թե միջազգային, այլ՝ հայկական շուկայում գործող գարեջրերը: Մենք ձգտելու ենք, որ այս փառատոնը դառնա ավանդական, և տարեցտարի մեծանան նրա մասշտաբները», – ասաց կազմակերպիչներից մեկը:
Լուսանկարները՝ armlur.am