![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/11//21942.jpg)
ԱԺ այսօր նախատեսված հերթական նիստը չի կայացել, քանի որ ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարել է չկայացած: