«Պրայմ Կրայմ» գործակալության փոխանցմամբ` երեկ «Բուտիրկյան» կոչվող բանտում երրորդ անգամ անընդմեջ քննարկումներ են եղել նորեկի կարգավիճակի շուրջ:
Այս օրերին «գողական աշխարհն» առավել ակտիվ է իրականացնում իր գործունեությունը բանտերի պատերի ներսում:
Գործակալության տվյալներով՝ նախորդ շաբաթ օրը՝ ձերբակալությունից չանցած 10 օր, «օրենքով գող» 45-ամյա Էդուարդ Ասատրյան, ով առավել հայտնի է Էդիկ Ասետրինա անունով, մուտք գործեց Բուտիրկա:
Սահմանված ավանդույթի համաձայն` նա ողջունել է արժանապատիվ դատապարտյալներին` իրազեկելով նրանց իր իրավասությունների մասին: Սակայն ոչ բոլոր բուտիրկյան գողերն են համաձայնել ընդունել դա:
Երեքշաբթի օրը դրսից հրահանգները ստանալով գողեր Ռաջիկայից, Նիկի Գագրինսկոյից և Մերաբ Մզարելուայից՝ գող Վաղիվ Բակինսկին սկսել է Բուտիրկայի «նայողի» միջոցով նոր գործադրում իրականացնել. «Էդիկին գող չհամարել, իբր, նրա հետ հարցեր ունենալու պատճառով»:
Սրա հետևանքն այն էր, որ տեղի ունեցավ հեռախոսային զրույց «օրենքով գողեր» Շիշկանի և Պիչուգայի միջև, ով համարվում է Վագիֆի ստեղծագործական ներշնչանքներից մեկը: Շիշկան հետաքրքրվել է, թե 5 տարիների ընթացքում, քանի դեռ Ասետրինան ազատության մեջ է եղել, նրա մրցակիցների համար դժվար է եղել ինչ-ինչ հարցեր լուծել: Իսկ հիմա, երբ Ասետրինան կրկին կալանավորված է, ոմանք բարձրացնում են իրենց հուզող հարցերը և փորձում են որոշել «օրենքով գողի» ճակատագի՞րը:
Ասում են՝ Շիշիկանի համար անսպասելի էր, քանի որ նա ընտելացել էր այլ կարգավիճակների: Իսկ հատկապես անսպասելի էր այն, որ Պիչուգան մուտքի մոտից սկսած՝ ընկերական մոտեցում էր ցուցաբերել` հիշելով անգամ նրա կնոջ և մոր մասին: Շիշկան նույնիսկ հարցրել է` Պիչուգան գոնե հասկանո՞ւմ է` ում հետ է խոսում: Սրան Պիչուգան հաստատակամ պատասխան է տվել` հեղինակավոր զրուցակցին ավելի հեռու հասցեով ուղարկելով: Թեկուզ Պիչուգան զրույցի ժամանակ այնքան էլ սթափ վիճակում չի եղել, Շիշկանի հետ հանդիպումներից այժմ չի կարող խուսափել նույնիսկ Կոմիում:
Ինչ վերաբերում է Վագիֆին, ապա նա իր բուկլետից արդեն հասցրել է հրաժարվել` ամեն ինչում մեղադրելով «նայողին» ու էլի ինչ-որ մեկին, ով նրան թյուրիմացության մեջ է գցել:
Նրա դաշնակից Զվիադը 2 օր ընդհանրապես չքացել էր: Երրորդ բուտիրկյան գողը` Գուջան, ում շրջանցելով երկրորդ գործադրումն է իրականացվել, շատ խիստ վրդովվել և անհամբեր սպասում է Վագիֆի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Ասետրինայի հետ կապված այս պատմությունից բացի՝ Վագիֆի և Զվիադի խղճի վրա է նաև Ջեմոյին ծեծելու դեպքը, ինչի շուրջ նրանցից դեռևս պատասխան չի ստացվել:
Արդյունքում՝ Վագիֆի գործադրումը մերժվում է, իսկ Էդիկ Ասետրինայի հեղինակությունը վերականգնվում է: Նրա իրավունքներն ու հնարավորություններն ընդունել են 10 գող, որոնց թվում՝ Գուջան, Շիշկան, Օլեգ Աշխաբադսկին, Վիտյա Պանը, Չիրո Գալսկին, Էմզար Կվատիան, Դատո Տոբոլսկին, Դատո Պանչվիձեն, Տենգո Պիրվելին և Լաշա Գագրինսկին: