Հսկողության տակ են բոլոր բուհերը .ԿԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ՀՊՏՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց հսկողության տակ են բոլոր բուհերը, քանի որ գրեթե բոլոր բուհերից էլ ահազանգեր հնչում են։ Հարցին, թե ԵՊՀ-ից չկան արդյոք ահազանգեր, նախարար Աշոտյանը պատասխանեց, որ այնտեղից ևս կան ահազանգեր, ուստի ԵՊՀ-ն ևս իրենց հսկողության տակ կվերցվի։ “ԵՊՀ-ն՝ որպես շատ մեծ բուհ, մեզանից շատ ժամանակ կպահանջի, բայց կտեղավորենք մեր ժամանակացույցում, կարծում եմ մայիսից հետոե”- նշեց նախարարը։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ չնայած ահազանգերին, իրենց համար կարևոր է այդ բողոքների իրավաչափությունը, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը և որքանով են օբյեկտիվ։ Հարցին, իսկ ձեր հարազատ բուհից՝ բժշկական համալսարանից, չկան դժգոհություններ, Աշոտյանն արձագանքեց. “Իմ համար բոլոր բուհերն էլ հարազատ են և որպես դեռևս ԿԳ գործող նախարար՝ ի հեճուկս մամուլի, ես մինչև աշխատաքանքային վերջին օրս՝ կլինի դա վաղը, կլինի 5 տարի հետո, պետք է ապահովեմ այն, ինչը գտնում եմ ճիշտ, իսկ դա ՀՀ օրենքների կիրառումն է մեր բուհական համակարգում”։




Լրահոս