Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը իսլամիստ ծայրահեղականների կողմից: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ.
«Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:
Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը և վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում»։