Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց եվրոպացի դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
armlur.am-ին  “Ժառանգության” նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ու Վրաստանում հավատարմագրված` Եվրամիության երկրների դիվանագետներ: Հանգամանորեն քննարկվեցին նախընտրական իրավիճակին, խորհրդարանական ընտրությունների ընթացիկ քարոզարշավին առնչվող հարցեր, ինչպեսեւ ժողովրդավարության վճռակամ մարտահրավերը, որի առջեւ կանգնած է Հայաստանը:Այսօր Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Հնդկաստանի դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրայի հետ` մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ, եւ “Ժառանգության” երախտագիտությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:




Լրահոս