
armlur.am-ին “Ազատ դեմոկրատներ” կուսակցության լրատվական ծառայությունից։տեղեկացնում են, որ այսօր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակում “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Լաուրենտիու Հրիսթերայի և ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: