Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը զբաղված է Ice Bucket Challenge-ի` «սառցե դույլի մարտահրավերն» ընդունելով, մեր ֆուտբոլիստները նույնպես առիթը բաց չեն թողնում միանալ զվարճանքին:
Այս անգամ իր արկածի մասին համացանցում պատմել է Յուրա Մովսիսյանը, ով ընդունել է Հենրիխ Մխիթարյանի մարտահրավերը:
Յուրան համացանցի իր էջում գրել է. «Ընդունեցի Ice Bucket Challenge-ը Մխիթարյանից, և այն ուղարկում եմ Էդգար Մանուչարյանին, Գևորգ Ղազարյանին, Ռոբերտ Արզումանյանին… Զոհելու ժամանակն է!»:
Մնացածը` տեսանյութում.