«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ըստ էության, ադրբեջանցիներին և թուրքերին հաճոյանալու համար կեղծել է իր այցի մասին տարածված հաղորդագրությունը: Թեպետ Ղարիբաշվիլին եկավ և հանդիպումներ ունեցավ Հայաստանի առաջին դեմքերի՝ ՀՀ վարչապետի, Աժ և ՀՀ նախագահների հետ, եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն նրա գրասենյակի կողմից նախապես տարածված հաղորդագրության մեջ ինչ-որ բաներ դուրս էին թողնվել:
Ընդ որում՝ նրա գրասենյակի տարածած վրացերեն և անգլերեն հաղորդագրությունները միմյանց չէին համընկնում: Երկուսում էլ բացակայում էր Ծիծեռնակաբերդ նախատեսված այցը, իսկ անգլերեն հաղորդագրության մեջ էլ, ի տարբերություն վրացերենի, բացակայում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կետը: Քաղաքական շրջանակներում սա բացատրում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լուրջ առևտրատնտեսական կապերով: Ադրբեջանը Վրաստանում 4-րդ ներդրողն է, և, հավանաբար, վրացական իշխանություններն այս պրիմիտիվ հնարքով ցանկացել են ցույց տալ, որ Հայաստանի հետ հարաբերությունները լուրջ չեն: Միայն հանդիպումներից հետո է դրանց մասին վրացական կողմը հայտարարություններ տարածել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։