Վարչապետն առաջիկայում մտադիր է կադրային փոփոխություններին զարկ տալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության վերջին նիստին Հովիկ Աբրահամյանի անթաքույց զայրույթն իր ղեկավարած կաբինետի որոշ անդամների համար անհետևանք չի մնալու:

Կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ վարչապետի զայրույթը պայմանավորված է եղել մի քանի օր առաջ տեղի ունեցած իր և գործարարների հանդիպումով, ավելի ճիշտ՝ դրանից հետո որոշ գերատեսչություններում կատարած ուսումնասիրություններով: Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին Հովիկ Աբրահամյանը երկրորդ հանդիպումն էր կազմակերպել Հայաստանի գործարարների և հատկապես արտահանողների հետ, որպեսզի քննարկեն Ռուսաստանի շուկայի նոր բացված հնարավորությունները և մեծացնեն հայրենական արտադրանքի արտահանումը:

Գործարարները հանդիպման ընթացքում դժգոհել են, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում ու գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել է ուսումնասիրել գերատեսչությունների և հատկապես տնտեսական բլոկի աշխատանքը, արդյունքում պարզվել է, որ դրանք իսկապես անգործության են մատնված։

Հովիկ Աբրահամյանն առաջիկայում մտադիր է կադրային փոփոխություններին զարկ տալ՝ փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով: Ասացին, որ հիմնական թիրախում մարդիկ են, ովքեր Տ. Սարգսյանի ժամանակ իրենց շատ ինքնավստահ ու պաշտպանված են զգացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս