Տարբեր տեսչությունների ու ՊՈԱԿ-ների ղեկավարներ «ինքնակամ» դիմումներ են գրում ու ազատվում աշխատանքից․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հերթով տարբեր տեսչությունների, վարչությունների ու ՊՈԱԿ-ների ղեկավարներ «ինքնակամ» դիմումներ են գրում ու ազատվում աշխատանքից: Այս ընթացքում նա հասցրել է ազատվել Հիդրոերկրաբանական մոնիտորինգի ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Պապոյանից, Ջրային ռեսուրսների գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանից, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանից:

Վերջինս, ի դեպ, անգործ չի մնացել ու անմիջապես տեղափոխվել է նախկին նախարար Արամ Հարությունյանի մոտ աշխատանքի: Նախարարության հին աշխատակիցները, սակայն, ազատված պաշտոնյաների հարցում խոստովանում են, որ այս կադրային «ջարդը» հիմնականում արդարացված է՝ նրանցից ոմանք իրենց տեղում չէին, նորմալ չէին աշխատում և այդ պաշտոններին հայտնվել էին նախկին նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս