Ջոն Լենոնին սպանողին կրկին մերժել են ազատ արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեվիդ Չեպմենին, ով դատապարտված է ցմահ բանտարկության, արդեն 8-րդ անգամ է՝ մերժել են վաղաժամկետ ազատ արձակել. տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Ինչպես նշվում է հանձնաժողովի եզրակացության մեջ, հավանականություն կա, որ Չեպմենը չի կարող ազատության մեջ մնալ՝ առանց օրենքը խախտելու: Բացի այդ՝ հասարակությունը խստիվ կդատապարտեր նման հանցագործություն կատարած մարդուն ազատ արձակելու փաստը. ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հանձնաճողովն արդեն 7 անգամ մերժել էր Չեպմենի դիմումները: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2012թ. օգոստոսին: Չեպմենի խնդրանքները մշտապես ուղեկցվել են Լենոնի այրու՝ Յոկո Օնոյի նամակներով, որոնցում նա պահանջում էր հանցագործին պահել բանտում:

The Beatles խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոն Լենոնը գնդակահարվել էր Չեպմենի կողմից 1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում գտնվող իր տան հարևանությամբ: Սպանությունը կատարվել է այն ժամանակ, երբ Լենոնը կնոջ հետ վերադառնում էր ձայնագրման ստուդիայից: Նույն օրը Լենոնն իր ինքնագիրն էր տվել Չեպմենին՝ ստորագրելով «Double Fantasy» սկավառակի վրա:




Լրահոս