Օգոստոսի 22-ին` ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 22 SS348 պ/հ (վարորդ Ռ. Մ.) և «Օպել» մակնիշի 34 ՕA 566 պ/հ (վարորդ Ռ. Փ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլ. սյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: