
Այսօր, ապրիլի 11-ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ուսանողները ծառատունկ էին կազմակերպել՝ Համալսարանի բակում տնկելով 80-ից ավելի ծառեր։ Ուսանողների այդ ակցիային միացել էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ։ Արդեն ծառատունկից հետո համալսարանում երիտասարդ ճարտարապետների և դիզայներների ակումբը կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Ցուցահանդեսում իրենց աշխատանքներն էին ներկայացրել նշված բուհի, “Հայբուսակի” և “Փանոս Թեռլեմեզյանի անվան ուսումնարանի” ուսանողները։ Հիմնական կազմակերպիչն էր ակումբի նախագահ Սաղաթել Սաղաթելյանը։