
Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանն ահազանգում է, որ նույն ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանը շարունակում է ընտրակեղծիքները և օգուտ նրա արդեն վարչական լծակներ են օգտագործվում: “Նա իր վրա է վերցրել Երևանի քաղաքապետարանի ճանապարհատրանսպորտային վարչության պետի լիազորությունները և ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում: Բացի այդ՝ նա ստիպողաբար վերցնում է “SAS” ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների անձնագրերը, որպեսզի Արաբկիրում ժամանակավոր գրանցումներ կատարի”, -ասել է Ս.Սեյրանյանը: Նա նշել է նաև, որ Արտակ Սարգսյանը շահագործում և ճնշում է “SAS”-ի աշխատակիցներին.”Երբ մարդը ֆինանսական ռեսուրսից բացի որևէ այլ ռեսուրս չունի, այլ բան չեմ կարող ասել”,-եզրափակել է թեկնածուն: