Առաջին մենամարտը հաղթական էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակը տրամադրվեց նաև բռնցքամարտիկներին: Այստեղ Հայաստանը ներկայացնում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:

Մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Անուշ Գրիգորյանը ում մրցակիցը Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովան է: Հայ մարզուհին գեղեցիկ և գրագետ մենամարտ անցկացրեց և առանց մեծ դժվարության հաղթեց ղազախ մարզուհուն: Անուշ Գրիգորյանի հաջորդ մրցակիցը կլինի Հաունգ Քսիո Վենգ – Չանգ Յուան զույգի հաղթողը:
Մեր մյուս մասնակիցը՝ Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ավելի ուշ: Նրա առաջին մրցակիցը թուրք Մուհամեդ Ուֆուկն է: Վերջինիս հաղթելու դեպքում Մանասյանի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Վադիմ Կազակով և նորվոգացի Տրեգեն Վագեր Բերկ զույգի հաղթողը:

Հարգանքով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն




Լրահոս