Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում սպանվել է իր երկրի պատվո հյուպատոս Նիկոլայ Զելենեցը: Նրա խոսքով՝ հյուպատոսն Ուկրաինայի նքաղաքացի էր:
«Խորը վշտով հենց նոր տեղեկացա, որ Լուգանսկում Լիտվայի պատվո հյուպատոս Նիկոլայ Զելենեցն առևանգվել է և գազանաբար սպանվել», – գրել է Լինկյավիչուսը Թվիթերի իր էջում:
Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը կամ հերքումը առայժմ բացակայում է. տեղեկացնում է mk.ru-ն: