Ամերիկյան Վայոմինգ նահանգում կորած ռուսաստանցի ուսանող Ալեքսանդր Սագիևը մահացած է հայտնաբերվել Grand Teton ազգային պարկում:
20-ամյա երիտասարդի մարմինը գտել են այգուց ավելի քան 3 կմ բարձրության վրա. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել են Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից, մահը կարող էր վրա հասնել բարձունքից ընկնելու արդյունքում ստացված վնասվածքների պատճառով:
Սագիևը կորել էր երկուշաբթի օրը: Նրա որոնման աշխատանքները, որոնց մասնակցում էր մոտ 60 մարդ, շարունակվել են 3 օր:
Ոստիկանության տվյալներով՝ վերջին անգամ Սագիևին տեսել էին 1 շաբաթ առաջ տեղի բարերից մեկում, որտեղ նա խոսում էր բջջային հեռախոսով: