Եթե պայմանը բավարարվի, մենք կշարունակենք աշխատել.Ժառանգություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցությունը պայման է դնում՝ կա՛մ շարունակել ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի 4 քաղաքական ուժերի աշխատանքները, հանուն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների, եթե այս ուժերի առաջին դեմքերը ստորագրեն շտաբի գործնական քայլերի վերջնական որոշման փաստաթղթի տակ, կա՛մ իրենք կքննարկեն շտաբից դուրս գալու հարցը: “Իմ ստորագրությունը ուժի մեջ է, եթե պայմանը բավարարվի, մենք կշարունակենք աշխատել, մյուս դեպքում կմտածենք”,- ասաց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը պատրաստակամություն հայտնեցին պայմանը կատարել, հատկապես, երբ ՀՅԴ-ի դեպքում դա արդեն արվել է: Իսկ Լևոն Զուրբյանը նշեց. “Եթե քեզ անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կարող եմ գնալ, բերել”: Միակ խնդիրը “Բարգավաճ Հայաստանինն” էր, որը այս հարցն ուղղակի չէր քննարկել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Կուսակցության ներկայացուցիչը զգուշացրեց, որ եթե ԲՀԿ-ն է խնդիրը, հատկապես, երբ “Ժառանգության” դեպքում մեկ այլ առարկման դրույթ կրկին ԲՀԿ-ին էր վերաբերում, այն հարցի կապակցությամբ, որ Գագիկ Ծառուկյանի ստորգարությունը դրվել է և՛ կոալիցիոն հռչակագրի տակ, և՛ այս նոր փաստաթղթի տակ, ինչը հակասական է, ապա իրենք կարող են դուրս գալ և շտաբին օգնել կողքից: Այս առաջարկին ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչները դեմ արտահատվեցին:Վարդան Օսկայնայնը զգուշացրեց. “ԲՀԿ-ն կարող է այնպիսի ռեսուրսներ դնել, որ դու կզարմանաս”: Ռուբեն Հակոբյանը պայման դնելուց հետո լքեց սենյակը, որից հետո կողմերը եզրահանգեցին, որ պետք չէ մի ուժ պնդի այն, ինչի անհրաժեշտությունը չկա: Մյուս դրույթների շուրջ շարունակվեց քննարկումը առավել գործանկան քայլերի առաջարկով:Կողմերը հաջորդ քայլերը պայմանավորվեցին տեղեկացնել միմյանց և նաև պայմանավորվեցին հանդիպել ապրիլի 18-ին:




Լրահոս