Հումանիտար շարասյան «ԿամԱԶ»-ները վերադառնում են Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումանիտար շարասյան կազմից առաջին ռուսաստանյան «ԿամԱԶ»-ները Լուգանսկից վերադարձել են Ռուսաստան: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, շաբաթ առավոտյան սպիտակ ներկված բեռնատարները հասել են ուկրաինական «Իզվարինո» անցակետ և անցել ռուսական սահմանը:

Ավելի քան 220 բեռնատար ուրբաթ հասել էր Լուգանսկ այն բանից հետո, երբ ռուսական իշխանությունները որոշում էին կայացրել ավտոշարասյունով անցնել սահմանը ՝ առանց Ուկրաինայի իշխանությունների և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համաձայնեցնելու:

Ուկրաինական իշխանություններն այդ քայլն անվանել էին ներխուժում, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հայտարարել էին, որ շարասյան կողմից սահմանի ինքնակամ հատումը հակամարտության անթույլատրելի խորացում է:




Լրահոս