ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում հակահետեւակային ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ: Թեեւ արգելվում է այդ հատվածում քայլել, քանի որ տարածքն ականապատ է, այնուամենայնիվ, զինծառայողներն անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը եւ ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը հոսպիտալացվել են: Համաձայն մեր տեղեկությունների` անգամ զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել է, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում: Մեր տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը` հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ  365 հոդվածի 1-ին մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: 




Լրահոս