Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) երեք աշխատակիցներ, ովքեր Լուգանսկ էին մեկնել Ռուսաստանի հումանիտար օգնության հետ կապված, հայտարարել են, որ քաղաքում հումանիտար իրավիճակը շատ ծանր է:
Ինչպես ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Լուգանսկում դադարեցվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, չի գործում հեռախոսակապն ու ինտերնետը:
Նրանք նաև տեղեկացրել են, որ փողոցներում մարդիկ գրեթե բացակայում են, անընդհատ լսվում են կրակոցներ: