ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հայաստան է վերադարձել թաղային հեղինակություն համարվող Վարդան Ավագյանը` Քլոս մականվամբ, որը մոտ 20 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նա Հայաստան է եկել ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին` Տոնուսի Աշոտին ԱԺ ընտրությունների հարցում օգնելու համար: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Տոնուսի խոսնակը` ասելով. «Տոնոյանը եւ Ավագյանը մանկության ընկերներ են եւ հիմա էլ ունեն շատ ջերմ եւ ընկերական հարաբերություններ, իսկ այդ հարաբերությունների մեջ պետք չէ քաղաքական որեւէ ենթատեքստ տեսնել: Իսկ կօգնի պարոն Տոնոյանին, թե ոչ` կխնդրեմ, որ Ավագյանին հարցնեք»: Հիշեցնենք, որ նույն Քլոսը ժամանակին աշխատում էր ՀՀԿ-ի համար, քանի որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) մտերիմն էր համարվում: Ինչ վերաբերում է Տոնուսին, ապա «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ վերջինիս բազմաթիվ հավատարիմներ` այդ թվում նաեւ 2007-ին նրա նախընտրական շտաբի պետը` լքել են նրան: Տոնոյանը խաբել է երբեմնի մտերիմներին:




Լրահոս