Իսպանիայի ֆերմերներն այրել են ԵՄ դրոշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնիայի երիտասարդ ֆերմերների իսպանական ասոցիացիայի ներկայացուցիչները Ռուսաստանի կողմից պատասխան պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ այրել են ԵՄ մի քանի դրոշ՝ ի նշան բողոքի Բրյուսելի գործողությունների դեմ:

Բողոքի ակցիայի մասնակիցները Լերիդա քաղաքի ղեկավարության շենքի դիմաց մի քանի տոննա դեղձ և նեկտար են լցրել, այնուհետև՝ մրգերի սարերի վրա դրոշներ կանգնեցրել և այրել դրանք:

Ֆերմերների խոսքով՝ իսպանական մրգերի արտահանման խնդիրներին ուղղված Եվրամիության քայլերն ուղղված են արտադրողների աջակցությանը և շրջանցում են իրենց՝ ֆերմերներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 125 մլն եվրո հատկացնել եվրոպական արտադրանքի հանդեպ ՌԴ սահմանափակումների կիրառման հետևանքով գյուղմթերք արտադրողներին փրկելու նպատակով. տեղեկացնում է mk.ru-ն:




Լրահոս