ՀԱՄԱՍ-ն իր վրա է վերցրել իսրայելցի դեռահասների սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՍ խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել հունիսին երեք իսրայելցի դեռահասի առևանգման համար: Դեռահասներին հետագայում սպանված են գտել. տեղեկացնում է CNN-ը:

Խմբավորման ներկայացուցիչ Սալեհա Արուրիի խոսքով՝ առևանգումն իրականացրած գրոհայիններն այդ մասին չեն տեղեկացրել իրենց ղեկավարությանը: Արուրին տեղեկացրել է, որ առևանգմանը հավանություն չեն տվել ո՛չ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը, ո՛չ էլ կազմակերպության ռազմական թևը:

Այն բանից հետո, երբ հունիսի 30-ին Հորդանանի արևմտյան ափում հայտնաբերվել են երեք իսրայելցի դեռահասի դիակ, լարվածությունն Իսրայելի և Գազայի հատվածի միջև կտրուկ աճել է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել էր արաբական կազմակերպությանը սպանության մեջ և հայտարարել, որ ՀԱՄԱՍ-ն «այդ բանի համար պատասխան կտա»:

Արդյունքում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ծագել է պատերազմ, որն ընթանում է մինչ օրս: Այս հակամարտության արդյունքում զոհվել է 70 իսրայելցի և 2 հազար խաղաղ բնակիչ Գազայի հատվածից:




Լրահոս