ՇՌԱՅԼ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, Մալաթիա թաղամասի դպրոցների ծնողներին զույգերով հրավիրում է իրեն պատկանող «Փարվանա» ռեստորան՝ հյուրասիրելու: Ըստ մեր տեղեկությունների` նման հյուրասիրություն Լֆիկը կազմակերպել էր նախորդ երկու օրերին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ ծնողների մեծամասնությունը, այնուամենայնիվ, հրաժարվում է հյուրասիրությունից: Օրինակ՝ մոտ 30-հոգանոց դասարանից «Փարվանա»-ում նախօրեին տեղի ունեցած խնջույքին մասնակցել է 4-5 ընտանիք: Լուրը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին, ով ասաց. «Սխալ եք լսել: Ես ամեն տարի էլ իմ ընտրատարածքի դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին ապրիլի 7-ին հրավիրում եմ «Փարվանա»` քեֆ անելու: Էդ նորություն չի, Դուք էլ կարաք գաք, հրավիրում եմ»:




Լրահոս