
Վերականգնվել է Վրաստանի տարածքով Հայաստանին բնական գազի մատակարարումը. տեղեկացնում է Газеты.Ru-ն:
Գազի տեղափոխման վրացական ընկերության տեղեկատվության համաձայն՝ վնասված գազատարի վերականգնման աշխատանքները Դարյալի կիրճում ավարտվել են, և գազի տարանցումը Հայաստան վերականգնվել է շաբաթ օրը առավոտյան ժամը 10-ից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Դարյալի կիրճում սողանքի պատճառով վնասվել էր Վրաստանի տարածքով անցնող «Հյուսիս-հարավ» գազատարի՝ 1,2 մ երկարությամբ հատվածը, ինչի արդյունքում Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել էր: