Իրանի արևմուտքում՝ Իլամ գավառում, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է «Իրնա» գործակալությունը, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Օգոստոսի 17-ից Իլամ և Կերմանշահ շրջաններում գրանցվել է ավելի քան 500՝ տարբեր ուժգնության ստորգետնյա ցնցում: Դրանցից ամենաուժեղը եղել է 6,1 մագնիտուդով, այն գրանցվել է օգոստոսի 18-ին: Նրա էպիկենտրոնը գտնվում է Աբդանան քաղաքից 36 կմ հեռու և 10 կմ խորության վրա:
Այս երկրաշարժի հետևանքով փլուզվել է Աբադանի մոտակայքում գտնվող 11 գյուղերից 8-ը, առնվազն 250 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: