Գավառական խանութում վաճառողուհի աշխատած Գաբրիել Շանելին անչափ դուր էր գալիս ազատ ժամերին կաբարեներում երգել: Նա շատ էր սիրում «Կո Կո Ռի Կո» և «Քուի քուա վու Կոկո» երգերը, ինչի հաշվին էլ ձեռք բերեց իր մականունը:
Գաբրիելն այդպես էլ պրոֆեսիոնալ երգչուհի չդարձավ, ինչն, ըստ էության, իր դրական կողմերն էլ ունի: Նրա շնորհիվ համաշխարհային նորաձևության մասին պատկերացումները շեշտակիորեն փոխվեցին: Փոխվեցին նաև պատկերացումները կանանց մասին և, ի վերջո, նրա շնորհիվ է որ երևան եկան փոքրիկ սև զգեստը և հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը:
Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին: Ստորև ներկայացնենք հանրահայտ կնոջ հայտնի ասույթներից մի քանիսը:
1. Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբևէ չեք ունեցել, պիտի անեք այն, ինչ երբևէ չեք արել:
2. Հաճելի է ճոխության հակառակը աղքատությունը համարել: Ո´չ, իրականում ճոխությունը վուլգարության հակապատկերն է:
3. Գեղեկության մասին մտածելիս առաջնահերթ պետք է մտածել հոգու և սրտի գեղեցկության մասին, այլապես ոչ մի դիմահարդարում չի կարող օգնել:
4. Ճոխությունը պետք է հարմարավետ լինի, այլապես այն չի կարող ճոխություն համարվել:
5. Ասում են, որ կանայք հենց կանանց համար են գեղեցիկ հագնվում, նրանք ոգեշնչվում են միմյանց հետ մրցելու գաղափարից: Դա իրականություն է: Բայց եթե աշխարհում այլևս տղամարդիկ չլինեին, կանայք, առհասարակ, կդադարեին հագնվել:
6. Եթե ինչ – որ կին իր գեղեցկությամբ ձեզ ապշեցրել է, և դուք չեք հիշում, թե նա ինչպիսի հագուստ էր կրում, ուրեմն` նա հագնված է եղել իդեալական:
7. Կնոջ համար տարիքը չէ ամենակարևորը: Հիասքանչ լինել կարելի է 20 տարեկանում, գրավիչ՝ 40 տարեկանում, և անկրկնելի՝ ամբողջ կյանքի ընթացքում:
8. Եթե առանց թևերի եք ծնվել, մի´ խանգարեք դրանց աճելուն:
9. Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի սիրվենք տղամարդկանց կողմից, իսկ հիմարությունը, որպեսզի սիրենք տղամարդկանց:
10. Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոփոխվել:
11. Նորաձևությունը գալիս է, իսկ ոճը` պահպանվում:
12. Սիրո մեջ ամենակարևորը դրանով զբաղվելն է:
13. Կան փող ունեցող մարդիկ և կան հարուստներ:
14. Տգեղ կանայք չկան, կան ծույլերը: