Ուկրաինան դեռ 2006-ից էր կանխազգում, որ Ռուսաստանը կմասնատի երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան 2006-ից անհանգստություն էր հայտնել երկրի հնարավոր մասնատման վերաբերյալ, որը կարող էր իրագործել Ռուսաստանը: Այդ մասին վկայում են WikiLeaks-ում ներկայացված տվյալները:

Ամերիկյան աղբյուրների համաձայն` մի քանի տարի առաջ WikiLeaks-ում հայտնված տեղեկությունների համաձայն` Ուկրաինան ոչ մեկ անգամ էր բարձրացրել նախկին սովետական միության երկրների հանդեպ Ռուսաստանի՝ օրեցօր մեծացող ցանկությունների մասին: Այս հարցի լուծմանը միջամտելու խնդրանքով՝ ուկրաինական իշխանությունները դիմել էին ԱՄՆ-ին:

2009թ. ամերիկացի դիվանագետ, ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն Կիևից գրում էր. «Ուկրաինան գտնվում է  Ռուսաստանի շատ խիստ ճնշման ներքո, և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանից «հեռանալու» ցանկացած նշան Ռուսաստանի համար կդառնա հերթական խթան»:

Փաստաթղթերի համաձայն՝ նրա կարծիքը կիսում է նաև Ռուսաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ռաիսա Բոգատիրյովը: Նա հայտնել էր, որ Ռուսաստանը բացեիբաց խառնվում է երկրի ներքին քաղաքական հարցերին, և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը մշակում է Ուկրաինան բաժանելու ծրագիր:

2006թ. հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ Ղրիմի ստատուսի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը դեռ այն ժամանակ խնդիր էր Ուկրաինայի համար:

«Ուկրաինայի քաղաքական գործիչները խոստովանում են, որ Կիևի կողմից իշխանության պահպանման կարողության քայքայումը պարարտ հող էր ստեղծում հատկապես Ղրիմում իրավիճակի ապակայունացման համար», – գրում էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի առաջատար աշխատակից Շեյլա Գուոլտնին:

Նա ընդգծել է, որ քաղաքական գործիչները Ղրիմին վերաբերվում են որպես Ուկրաինայի «թույլ կողմ»: Գուորտինը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկերները պատմել են Ռուսաստանի՝ Ղրիմի հանդեպ սեփական վերահսկողությունը սահմանելու փորձերի մասին՝ բնակչության միջև անձնական հրահրման միջոցով: Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում էր ապակայունացնել իրավիճակը Ղրիմում, թուլացնել Ուկրաինան:

Ուկրաինայի ծրագրերը, ինչպես վկայում են աղբյուրները. այն ժամանակից այնքան էլ չեն փոխվել: Տեղեկացվածները հայտնում են, որ երկիրը հույս ուներ Եվրոպայի հետ կապերի մերձեցման և դրա հետևանքով Ռուսաստանի հետ կապերի թուլացման: Այն ժամանակ Ուկրաինայի նախագահը Վիկտոր Յուշչենկոն էր, ով ղեկավարում էր երկիրը 2005-2010թթ.: 2010թ. իշխանության եկավ Վիկտոր Յանուկովիչը, ով, արևմտյան աղբյուրների կարծիքով, «ավելի կրեմլական դիրքորոշում» ուներ: Այդ իրավիճակը ստիպեց Ուկրաինային կրկին շրջվել դեմքով դեպի Ռուսաստանը և հրաժարվել Եվրոպա ինտեգրվելուց:

 




Լրահոս