3 տարեկան ռուս աղջկա սպանության մեջ մի քանի տղամարդու են կասկածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Հետաքննությունների կոմիտեն մի քանի տղամարդկանց կասկածում է Տոմսկում 3 տարեկան աղջկա սպանության մեջ:

Նրանց ստուգելու նպատակով կատարվում է գենետիկ փորձաքննություն: Այդ մասին ИТАР-ТАСС–ին հայտնել է Հետաքննության կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն, ըստ նրա, հետաքննության շահերից ելնելով՝ առայժմ չի հրապարակվում: Մարկինը հավելել է, որ շարունակվում է նաև մանկապարտեզի աշխատակիցների անփութության հետ կապված գործի քննությունը:

Օգոստոսի 14-ին Տոմսկի մանկապարտեզից անհայտ անձն առևանգել էր երեք տարեկան աղջկան: Երեխային փնտրում էր 4 հազար մարդ, որոնց թվում՝ կամավորներ: Օգոստոսի 19-ին աղջնակի դիակը հայտնաբերել են քաղաքի արվարձանում գտնվող մառանում:




Լրահոս