Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ  սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը, հյուրեր Արցախից, Հայաստանի մարզերից հյուընկալ ընտանիքներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մասնավորապես ասաց. «Սիրելի՛ բարեկամներ, ուզում եմ ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնը փոխանցել ձեզ: Բարո ՛վ  եք եկել Հայաստան, հուսով եմ՝ ծրագրի շրջանակներում անմոռաց օրեր եք ունեցել և այս օրերի ընթացքում ավելի եք կապվել Հայաստանի հետ: Ուրախ ենք ձեզ տեսնելու այստեղ: Հայրենիքում ասես մաքրվում եք, նոր շունչ առնում ու ոգևորված, ավելի հայացած տուն եք վերադառնում: Տարեցտարի ընդլայնվում է մեր ծրագիրը. այս տարի արդեն 1070 մասնակից ունենք: Մեզ համար շատ կարևոր է, որ այս անգամ ծրագրին մասնակցելու ենք հրավիրել արցախցի ձեր հասակակիցներին: Այստեղ ենք զգում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը: Սիրելի՛ պատանիներ, վաղվա օրը ձերն է, դուք՝ մեր երկրի վաղվա տերերը: Ուզում եմ, որ այս ճամբարից հեռանաք մեր հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով, ձեզ հետ տանեք մեր միասնության, համախմբվածության գաղափարը»:
Ֆ.Զաքարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Արցախից:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեց «Հայկազունք» համույթը՝ գուսան Հայկազունի գլխավորությամբ:




Լրահոս