![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/levon-ter-petrosyan.jpg)
Երեկ երեկոյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր ցավակցությունը հայտնելու եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ:
Արձակուրդի օրերին հանրապետությունից դուրս գտնվելով՝ Գագիկ Ծառուկյանը չէր կարողացել ներկա գտնվել հոգեհանգստյան արարողությանը, և Երևան վերադառնալուն պես, ընդունված ավանդույթի համաձայն, հարկ է համարել անձամբ այցելել և ցավակցել առաջին նախագահի ընտանիքին: