Ոստիկանության Մուշի և Աշտարակի բաժինների ծառայողներն օրերս Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գերեզմանատան մոտակայքից Մուշի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Մհեր Հ.-ին, որը հուլիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մասիս քաղաքի կայարանից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը ապրիլի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: