«Ժողովուրդը կարող է տխուր վիճակից կաշառք վերցնել, բայց դա չի նշանակում, որ կկորցնի իր արժանապատվությունը»:
Նկատենք, որ տխրությունը վիճակի հետեւանքն է: Ու հետեւանք է սոցիալապես անապահով վիճակի: Եւ հենց մարդկանց տրամադրությունը բարձրացնելու համար էր ժամանակին ԱԼՄ-ի բեմում Կարապետիչը դիսկոտեկ կազմակերպում. մարդիկ երգում ու պարում էին` ակնկալելով ստանալ Կարապետիչի նվերները: Այնպես որ, ավելի, քան որեւէ մեկը, Կարապետիչը լավ գիտի, թե ինչպես էր մարդը նաեւ արժանապատվության հաշվին իր հեռուստաընկերության եթերում հայտնվում: Չի մոռացվել նաեւ, թե ինչպես էր Կարապետիչը նվերը տալուց առաջ իր հյուրերի արժանապատվությունն ուզածի պես փորձարկում ու նոր միայն ինչ-որ բան հանձնում («Շոգեքարշ»-ի ժամանակ):