850 կգ կոկաին՝ բրնձի պարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարագվայից Կոնգո ուղևորվող բեռնատար նավի ներքնահարկում ոստիկանությունը հայտնաբերել է 847 կգ կոկաին: Թմրանյութի ընդանուր արժեքն է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Կոկաինը հայտնաբերվել է մաքսային ստուգման ժամանակ բրնձով պարկերի մեջ:

Բեռը ստացող ընկերության անունը  փաստաթղթերում կեղծված է եղել: Նավը պատրաստվում էր մեկնել Սոյուդադ դել Էստե քաղաքից, որը գտնվում է երեք պետությունների՝ Պարագվայի, Արգենտինայի և Բրազիլիայի սահմանների հատման կետում:

Պարագվայում կոկաին չի արտադրվում, սակայն, սահմանների թափանցիկ լինելու շնորհիվ, այդ երկիրն օգտագործվում է որպես տարանցիկ գոտի՝ մաքսանենգ ապրանքը Եվրոպա հասցնելու համար:




Լրահոս