Օգոստոսի 24-ին է ծնվել ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի օգոստոսի 24-ին է ծնվել Հայասատանի ֆուտբոլի ազգային հավաքականի  կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը: Ներկայում խաղում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: 2011 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում՝ 3 համարի մարզաշապիկով:

Հարոյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայում:

17 տարեկան հասակում նա խաղաց հայկական Պատանի ակումբում:

2009 թվականին նա իր դեբյուտային խաղն անցկացրեց Փյունիկի կազմում Գանձասարի դեմ: Խաղը կայանում էր Երևանում: Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Արթուր Եդիգարյանին: Այդ մրցաշրջանում «Փյունիկը» դարձավ Հայաստանի չեմպիոն: 2010 թվականին, Հարոյանը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող: Այդ մրցաշրջանում «Փյունիկը» հաղթեց Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Հայաստանի սուպերգավաթը:

Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը խաղաց Դանիայի դեմ 2013 թվականին, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթեց Դանիային` 4-0 հաշվով:




Լրահոս