Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից՝ ցուցարարների հասցեին արված հայտարարության համար. տեղեկացնում է France-Presse-ը:
Ոստիկանության սպա Մեթյու Պեպերտի կարծիքով՝ փողոց դուրս եկած ցուցարարներին «պետք է քնեցնել, ինչպես կատաղած շներին»:
Իր ֆեյսբուքյան էջում իրավապահը բողոքող մարդկանց անվանել է «բեռ հասարակության համար»: Ներկայումս ոստիկանությունը ներքին հետաքննություն է անցկացնում իր աշխատակցի հայտարարության հետ կապված:
Հիշեցնենք, որ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ ոստիկանը գնդակահարել է 18-ամյա սևամորթ Մաքլ Բրաունին. տեղեկացնում է Вести ФМ-ը