Այսօր Լևոն Հայրապետյանի համացանցի էջում հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ հայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին կոչ են անում չեղյալ համարել 2014թ. հոկտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալիք համերգը՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:
Հայտարարությունում ասվում է.
«Շառլ Ազնավորը հայկական ծագմամբ մեծ երգիչ է և ավելի քան 1000 ստեղծագործությունների հեղինակ, որոնցից շատերը մտել են ոչ միայն հայկական, այլ համաշխարհային երգարվեստի գանձարանը…
Ի նշան բողոքի՝ 65-ամյա ծանր հիվանդ բարերար Լևոն Հայրապետյանի անօրինական հետապնդման և ձերբակալման՝ ամբողջ հայ ազգը խնդրում է մեծ հային, արտիստին և մարդուն չեղյալ հայտարարել Մոսկվայում կայանալիք իր համերգը:
Մենք նաև հասկանում ենք, որ դա կապված է վնասների հետ և ձեր համերգի չեղյալ հայտարարելու հետ կապված վնասների հատուցման համար կարող եք կապնվել Արթուր Սաֆարյանի հետ՝ Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով:
Հարգանքներով՝
սպասում ենք Ձեր որոշմանը»։