
Հայաստանի Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր` ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը: armlur.am-ին ՀՀ ՊՆ-ից լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ այս տարի սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանում անցկացվելիք “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր:Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների եւ զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին: