Google Search-ի կատարած հետազոտություններից պարզվել է, որ լատինատառ «porno» (պոռնո) բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր 1-ին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգերում: Այս համակարգն աշխարհի երկրները դասակարգել է 100-բալանոց համակարգով: Հայաստանը ստացել է 100 բալ: Մեր երկրին հաջորդում են հարեւաններ Թուրքիան` 90 բալ, Վրաստանը` 59 բալ, իսկ Ադրբեջանը 57 բալով 16-րդ հորիզոնականում է: Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այս երեւույթն աննորմալ է համարում: «Ժամանակն է եկել վայր գցել վարագույրները, վերացնել կեղծ բարեպաշտությունը եւ իրերը կոչել իրենց անուններով»,-լրագրողների հետ հանդիպմանն իր կարծիքն արտահայտեց սեքսապաթոլոգը` հավելելով, որ ընտանիքներում ծնողները սեռական դաստիարակությունը պետք է պատշաճ կարգով վարեն: Հոգեբան Խաչատուր Գասպարյանը եւս այդ կարծիքին է: Ե՛ւ հոգեբանը, ե՛ւ սեքսապաթոլոգը կարծում են, որ սեռական դաստիարակության ոլորտում անգրագիտությունը պետք է վերացնել ծնողների շրջանում, իսկ երեխաներին վաղ դպրոցական հասակից ծանոթացնել իրական կյանքին:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ