Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆոլկեր Ֆինկեն որոշել է էականորեն թարմացնել ազգային հավաքականի կազմը՝ ԱԱ-2014-ի անհաջող ելույթից հետո:
Մոտ ժամանակներս տեղի ունեցող խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից միայն 12-ն են խաղացել Բրազիլիայում կայացած առաջնությանը:
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Կոնգոյի դեմ խաղին չեն հրավիրվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սամուել Էտո’Օ-ն, Ժան Մակունը և Բենուա Ասսու-Էկոտտոն: