Ապրիլի 5-ին` ժամը 20:27-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եզնիկ Կողբացու 4 շենքի հարեւանությամբ կատուն բարձրացել է բարդու ծառի վրա եւ արդեն 4 օր է` անհանգստացնում է հարակից շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` կենդանուն ծառից իջեցնելու համար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ ավտոսանդուղք: Փրկարարները մոտ 15 մետր բարձրությունից կատվին անվնաս իջեցրել են եւ բաց թողել:
ՉՈՐՍ ՕՐ` ԾԱՌԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ