Սիմեոնեն ներողություն է խնդրել պահեստայինների նստարանից հեռացվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ներողություն է խնդրել՝ Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում պահեստայինների նստարանից հեռացվելու համար:

Նշենք, որ հանդիպման 27-րդ րոպեին արգենտինացի մասնագետը հեռացվել էր՝ չորրորդ մրցավարի վրա հարձակվելու պատճառով:

«Ներողություն եմ խնդրում: Այդ ամենը նյարդերի պատճառով էր: Այդուհանդերձ, հպարտանում եմ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներով: Մենք հաղթեցինք լուրջ մրցակցի, և դա մեզ ավելի մեծ վստահություն կհաղորդի, – նշել է Սիմեոնեն:

Հավելենք, որ «Ատլետիկոն» 2:1 հաշվով հաղթել էր մադրիդցիներին և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը:




Լրահոս