Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը, խոսելով Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասին, նշել է, որ նրա վերականգնման ստույգ ժամկետները շարունակում են անհայտ մնալ:
«Մենք չունենք ճշգրիտ ախտորոշում: Դեռ վաղ է ինչ-որ բան ասել, դեռ նա չի վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում: Ցանկացած դեպքում նա այդ ճանապարհին է, վերականգնվում է ծրագրով և աշխատում է անհատական գրաֆիկով», – Յակինի խոսքերն է մեջբերում մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը հուլիսի սկզբին ոտքի վիրահատության էր ենթարկվել: Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, նա պետք է շարք վերադառնա վիրահատությունից երկու ամիս անց: