«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արգելել է Ելիսեյան պալատում պանրի մատուցումը: Այս լուրը հաստատել է Ֆրանսիայի նախագահական նստավայրի գլխավոր խոհարար Բեռնար Վասիլ Վենգը»,-գրում է The Telegraph-ը: Վենգը նշել է, որ նախագահը բնավ պանրի սիրահար չէ, քանի որ կարծում է, որ դրա յուղայնության տոկոսը չափազանց բարձր է եւ հարմար չէ իր ճաշացանկին: Նշենք, որ Սարկոզին իր կնոջ` նախկին մոդել եւ երգչուհի Կարլա Բրունիի խորհրդով խիստ դիետա է պահում:
ԽԻՍՏ ԴԻԵՏԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ