ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հանրային հեռուստաընկերության եւ  մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Ի դեպ, նախորդ տարիներին այն տեղի էր ունենում   փետրվարին, հիմա երեւի շատ լավ բան են պատրաստում, դրա համար են մի քիչ ուշացնում, նաեւ կազմակերպիչներն են փոխվել: Տարիներ շարունակ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կազմակերպում էր Հրաչ Քեշիշյանը, այս տարի միջոցառման պատասխանատուն կլինի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի` երաժշտական եւ ժամանցային ծրագրերի գծով տեղակալ Գրիգոր Նազարյանը, ով նաեւ վստահեցրել է, որ Հ1-ը հավուր պատշաճի է պատրաստվում Ազգային մրցանակաբաշխությանը, եւ այն անցկացվելու է նոր շնչով ու որակով: Թե այն ինչպիսին կլինի այս տարի, կերեւա ապրիլի 15-ին Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում:
Ամեն տարվա պես, այս անգամ էլ կլինեն տարբեր անվանակարգեր` «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն ռոք խումբ», «Լավագույն դուետ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն հիթ»… Կլինեն նաեւ մի քանի հատուկ մրցանակներ` 2011-ին աչքի ընկած, կարեւոր ու հիշվող մշակութային եւ երաժշտական նախաձեռնությունների համար:
Մրցանակակիրներից բացի, բեմում կլինեն նաեւ հրավիրված երգիչներ` Արթուր Գրիգորյանը, Հայկոն, Սիրուշոն, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Դալիթան:




Լրահոս