Զարթուցիչ-սրճեփ. կրեատիվ զարթուցիչների շարք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզնից շատերը ստիպված են լինում վաղ արթնանալ, և հաճախ մեզնից շատերը դա այնքան էլ սիրով չեն անում: Հնարավոր է, որ ձեզ արթնացնում է ձեր հավատարիմ բջջային հեռախոսը, կամ էլ շատ հին զարթուցիչը, որը շատ անգամ է իր տիրոջ կողմից «գլխին հարված ստացել»: Այս առթիվ Bigpicture.ru-ն ներկայացրել է մի քանի կրեատիվ զարթուցիչ:

1

Ատրճանակի և սկավառակի տեսք ունեցող զարթուցիչ: Այստեղ հետաքրքիրն այնն է, որ զարթուցիչն իր ձայնը չի կտրի այնքան ժամանակ, քնաի դեռ դուք այնքան չեք արթնացել, որ կարողանաք ատրճանակով «կրակել» սկավառակի լույսին:

2

 

Զարթուցիչ-սրճեփ: տաք անկողնուց դեպի խոհանոց ճանապարհը կարող է անվերջ թվալ, այնպես որ այս զարթուցիչը ձեզ կօգնի փոխել  առավոտը: Երբ ձայնն անջատվի, դուք կարթնանաք անկողնու կողքին գտնվող թարմ եփված սուրի հոտից:

3

Զարթուցիչ-բարձ: Ձայնի փոխարեն այստեղ օգտագործվում է լույսը, որպեսզի դուք արթնանաք այնպես, ինչպես բնությունն է ցանկանում: Գլուխը բարձից բարձրացնելուն պես դուք կտեսնեք ժամանակը, իսկ բարձի կողքին են գտնվում կառավարման կոճակները:

4

Ձայնային ռումբ: Եթե դուք այնպիսի մարդ եք, որ սիրում եք հաշվի չառնել զարթուցիչի ձայնը, ապա այս սարքը ձեզ համար է: Այն զրնգում է 113 ԴԲ ուժգնությամբ, բայց եթե դա էլ չօգնի ձեզ արթնանալ, ապա օգնության են հասնում լամպերն ու մահճակալի օրորման ֆունկցիան:

5

 

Զարթուցիչ- «գանտել»: Որպեսզի համոզվենք, որ արյունը ձեր օրգանիզմում լավ է մակարդվում, պետք է օգտագործել հենց այս զարթուցիչը: Այս զարթուցիչն իր ձայնը կկտրի միայն այն ժամանակ, եթե դուք կատարեք 30 վարժություն: Նաև  այն որոշում է վարժության սահուն կատարումը:

6

Սմայլիկներով զարթուցիչ: Սկսեք օրը ժպիտով, այլապես չեք կարողանա անջատել այս զարթուցիչի ձայնը: Այն օգտագործում է դեմքի որոշման մեխանիզմը, որպեսզի դուք իսկապես ժպտաք, այլ ոչ թե միայն դեմքը ծամածռեք: Այն ուղղակի ստիպում է ձեզ ուրախ լինել:

7

Անձայն զարթուցիչ: Այս զարթուցիչը ձայն չի օգտագործում: Դրա փոխարեն դուք մատանի եք կրում, որը սկսում է վիբրացիայի ձայն արձակել, երբ մոտենում է ձեր արթնանալու ժամանակը: Դուք կարող եք թափահարել ձեռքը՝ մի քանի րոպե էլ քնելու համար, սակայն այն կդառնա այնքան դժվար, որ ավելի հեշտ կլինի ուղղակի արթնանալը:

8

 

Թռչող զարթուցիչ: Ինչը կարող է տանը թռչող զարթուցիչից ավելի վատը լինել: Այն իր ձայնը չի կտրի, մինչ դուք չբռնեք և չվերադարձնեք իր տեղը:




Լրահոս