ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարարության անցակետում անձնագիրս ներկայացնելու կարիք կար, բայց մոտս չէր: Ես սոցիալական քարտս տվեցի, սակայն ասացին, որ չի լինի, բայց չէ՞ որ սոցիալական քարտում եւս իմ տվյալներն են: Արդյո՞ք կարելի է սոցիալական քարտը գործածել որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Միհրան Բալաբեկյան, 32 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, սոցիալական քարտը անձը հաստատող փաստաթուղթ չէ եւ չի կարող գործածվել որպես այդպիսին: Սոցիալական քարտի վրա նշված են քարտի համարը, քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, սոցիալական քարտը հատկացնելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաեւ քարտը հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը: Սոցիալական քարտը գործածելի է այն հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական եւ այլն) հետ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցքարտերն այդպես էլ հասարակության կյանքում իրենց տեղը չգտան: Ճիշտ է, դրանք մի շրջան պարտադրվեցին` հավաստիացումներով, թե անձնագրից ոչ պակաս կարեւոր են, բայց շատ չանցած իսպառ կորցրին իրենց նշանակությունը: Արդեն մի քանի տարի սոցքարտերն ինչ-որ հավելյալ փաստաթղթի դեր ունեն ու մե՛կ պահանջվում են, մե՛կ մոռացվում:




Լրահոս